OTS ԵՎ CPTԱրտաքին գովազդի էֆեկտիվությունը բնութագրող ցուցանիշների հաշվարկի անհրաժեշտությունը` ծագում է գովազդային արշավը պլանավորելիս: Գովազդային արշավ պլանավորող ընկերությունները հաճախ դիմում են մասնագիտացված կազմակերպություններին և պատվիրում իրենց հետաքրքրող մակերեսների համար հաշվարկել որոշակի ցուցանիշներ: Նման տվյալները օգնում են ընտրություն կատարելիս և հնարավորություն են տալիս օպտիմալացնել գովազդային արշավի համար հատկացված բյուջեն: Outdoormarket.am կայքում ներկայացված ցուցանիշները, որոնք կարող են օգտակար լինել կայքի այցելուներին, իրենց գովազդային արշավները պլանավորելիս, տրամդրում է կայքի ադմինիստրացիան` հիմնվելով իր կողմից անցկացված հետազոտությունների և հաշվարկների արդյունքների վրա, որոնք կատարվում են հետևյալ կերպ. OTS (վիզուալ կոնտակտ օրական) ցուցանիշը հաշվարկելու համար տվյալ հասցեյում կատարվում են դաշտային հետազոտություններ: Աշխատանքյին օրվա երեք տարբեր ժամերի ընթացքում հինգ րոպե կտրվածքներով կատարվում են չափումներ` հաշվարկվում է երթևեկության ինտենսիվությունը և հետիոտների հոսքը տվյալ հատվածում: Արդյունքները ամփոփվում են և միջինացվում` մեկ օրվա համար: Դիտարկելով մեքենան որպես մեկ ու կես, իսկ հետիոտնը որպես մեկ վիզուալ կոնտակտ ներկայացվում է OTS ցուցանիշը: CPT (ամեն հազար վիզուալ կոնտակտի գինը) հաշվարկվում է հետևյալ կերպ: Տվյալ մակերեսի ամսական վարձավճարի չափը բաժանվում է 30 ի ստանալու համար մեկ օրվա արժեքը, այնուհետև այդ թիվը բաժանելով օրական վիզուալ կոնտակտների թվին (OTS) և բազմապատկելով հազարով ներկայացվում է CPT ցուցանիշը: Պրիզմատրոն, Սքրոլլեր և LED էկրան գովազդակիրների դեպքում վերոհիշյալ ցուցանիշները ներկայացված են նրանց միջոցով գովազդվող մեկ պաստառի կամ հոլովակի համար: |
Նախընտրելի հասցեներ |
Նախընտրելի հասցեներ
Այս բաժնում Դուք կարող եք նշել Ձեզ հետաքրքրող հասցեների կոորդինատները քարտեզի վրա:
Դրա համար խնդրում ենք Մուտք գործել կամ գրանցվել