Պահպանված է...

Մեր մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր հարթակ արտաքին գովազդի շուկայի մասնակիցների համար` www.outdoormarket.am: Այստեղ ներկայացված է մանրամասն ինֆորմացիա ՀՀ-ում արտաքին գովազդի համար տրամադրվող մակերեսների մասին:

Այս նախագծի նպատակն է` ամբողջ արտաքին գովազդի շուկան ներկայացնել մեկ դաշտում, որը Ձեզ  տալիս է հնարավորություն, պլանավորելով արտաքին գովազդը, կազմել այնպիսի հասցե պլան, որը կօգնի հասցնել ինֆորմացիան հնարավորինս մեծ թիրախային խմբերի:

Կայքում նշելով Ձեր գովազդային արշավին վերաբերող մի քանի կարևոր կետեր, Ձեզ կներկայացվեն Ձեր իսկ կողմից նշված չափանիշներին համապատասխանող բոլոր ազատ մակերեսները: Մակերեսների ցանկը ներկայացվում է քարտեզի վրա նրանց գտնվելու վայրը ցուցադրող նշաններով: Ձեզ հետաքրքրած մակերեսներից ցանկացածի էջում կարող եք տեսնել մանրամասն ինֆորմացիա տվյալ մակերեսի մասին` մակերեսի լուսանկարը, հասցեն, տեսակը, չափսերը, գինը և նրա էֆեկտիվությունը ընդգծող ցուցանիշներ OTS (վիզուալ կոնտակտների թիվը օրական) և  CPT (ամեն 1000 կոնտակտի գինը), ինչպես նաև տեղակայման վայրը նշված քարտեզի վրա և մակերեսը տրամադրող կազմակերպության անվանումը: Առաջարկվող մակերեսների գները ներկայացված են տվյալ մակերեսը առաջարկող օպերատորի կողմից, իսկ նրանց կողմից ներկայացված զեղչային համակարգերի հիման վրա ծրագիրը ավտոմատ կերպով հաշվարկում է զեղչեր ընտրված մակերեսների համար: Ձեռքի տակ ունենալով նման ծավալուն ինֆորմացիա Դուք կարող էք առաջարկվող բազմաթիվ մակերեսներից ընտրել Ձեր պահանջներին և բյուտջեին համապատասխանող մակերեսներ: Օգտվելով կայքից դուք խնայում էք Ձեր ժամանակը, որը կծախսեիք ազատ մակերեսների մասին հարցում կատարելու համար բազմաթիվ հեռախոսազանգերի, հանդիպումների և վերլուծությունների վրա: Անվճար գրանցվելով կայքում Դուք ստանում էք  վիրտուալ աշխատասենյակ, որտեղ կարող եք պլանավորել Ձեր արտաքին գովազդի արշավը` օգտվելով տարբեր օպերատորների կողմից առաջարկված մակերեսներից, պատվիրել Ձեր կազմած հասցե պլանը մեկ հայտի միջոցավ և հետևել գովազդաին  արշավին: Օգտվելով www.outdoormarket.am կայքի առաջարկած հնարավորություններից, ճիշտ  պլանավորելով արտաքին գովազդի արշավը Դուք կզգաք նրա առավելությունները և էֆեկտիվությունը, որը կնպաստի Ձեր բիզնեսի առաջխաղացմանը:


Նախընտրելի հասցեներ

Նախընտրելի հասցեներ

Այս բաժնում Դուք կարող եք նշել Ձեզ հետաքրքրող հասցեների կոորդինատները քարտեզի վրա:



Դրա համար խնդրում ենք կամ գրանցվել