Պահպանված է...

Արտաքին գովազդի առավելությունները

  1. Հասարակության մեծ բազմության ընդգրկումը: Եթե գովազդը պատրաստված է որակով, ճաշակով և յուրօրինակ, այն անպայման կգտնի իր սպառողին:
  2. Բազմակի հանդիպումը: Դա նշանակում է, որ մեծամասնությունը տեսնում են արտաքին գովազդը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Դա դրական կողմ է հանդիսանում, քանի որ արտաքին գովազդի հաճախակի հանդիպումը ազդում է ենթագիտակցության վրա:
  3. Ներդաշնակ համադրություն գովազդի մյուս տեսակների հետ: Համակցված գովազդային արշավի դեպքում արտաքին գովազդի արդյունավետությունը մի քանի անգամ մեծանում է:
  4. Միջին խավը ներգրավելու հնարավորությունը: Կազմակերպությունների գերակշռող մասի համար հասարակության ամենացանկալի մասն են կազմում 30-40 տարեկան աշխատող մարդիկ, որոնք ժամանակ չունեն հեռուստացույց դիտելու կամ ամսագիր կարդալու, սակայն քաղաքում այդ մարդիկ բավականին ժամանակ են անցկացնում մեքենայի ղեկին կամ տրանսպորտում, ուստի առնչվում են արտաքին գովազդի հետ:
  5. Ոչ նյարդայինացնող: Եթե գովազդը` հեռուստատեսությամբ առաջացնում է հստակ ցանկություն անջատել ձայնը, ռադիոյով` միացնել նվագարկիչը, ամսագրում` թերթել էջը, ապա փողոցում այդ խնդիրը չի ծագում: Արտաքին գովազդը չի նյարդայինացնոմ, նույնիսկ հակառակը` երբեմն այն էսթետիկական հաճույք է պատճառում և ծառայում է որպես զարդ քաղաքին:

Նախընտրելի հասցեներ

Նախընտրելի հասցեներ

Այս բաժնում Դուք կարող եք նշել Ձեզ հետաքրքրող հասցեների կոորդինատները քարտեզի վրա:



Դրա համար խնդրում ենք կամ գրանցվել