Պահպանված է...

Արտաքին Գովազդ Հասարակական Տրանսպորտի Վրա

Thursday, November 6, 2014

Արտաքին Գովազդ Հասարակական Տրանսպորտի Վրա

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ այսուհետ Outdoormarket.am Կայքում հասանելի է նաև արտաքին գովազդի այնպիսի կրիչ, ինչպիսին է հասարակական տրանսպորտը:

Հասարակական տրանսպորտի վրա տեղադրված արտաքին գովազդը բավականին լայն տարածում գտավ մեզ մոտ, հաշվի առնելով տրանսպորտային գովազդի առավելությունները:

 Արտաքին գովազդը տրանսպորտի վրա առանձնանում է արտաքին գովազդի մյուս կրիչներից իր շարժականությամբ, ի տարբերություն ստատիկ գովազդային վահանակների , հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդային հաղորդագրությունը կարելի է տարածել քաղաքի տարբեր հատվածներում: Տրանսպորտային գովազդի ընդգրկած թիրախային խմբերը բազմազան են, սկիզբ առնելով հիմնականում քաղաքի ծայրամասերից՝ հասարակական տրանսպորտի երթուղիները անցնում են բնակելի թաղամասերով, գլխավոր փողոցներով, առևտրային կենտրոնների և այլ հանրային վայրերի մոտով ,ինչպես նաև կենտրոնի բազմամարդ փողոցներով: Արտաքին գովազդը հասարակական տրանսպորտի վրա հնարավորություն ունեն տեսնելու, թե' հասրակական տրանսպորտի ուղևորները , թե' հետիոտնները  և թե' սեփական մեքենաներում գտնվող երթևեկության մյուս մասնակիցները:

 Տրանսպորտային գովազդը հնարավորություն է տալիս կիրառել կրեատիվ լուծումներ, ինչն իր հերթին նպաստում է գովազդային արշավի էֆեկտիվության բարձրացմանը:

Outdoormarket.am կայքի Գովազդ Տրանսպորտի Վրա բաժինը հնարավորություն է  տալիս Ձեզ առավել արդյունավետ պլանավորել նաև գովազդային արշավի տրանսպորտային մասը: Կայքում Դուք կարող եք տեսնել հասարակական տրանսպորտի կանգառները այդ կանգառներով անցնող երթուղիների տեսակներն ու համարները, ցանկացած երթուղու ուղեգիծը քարտեզի վրա, տվյալ երթուղում աշխատող տրանսպորտային միջոցի մակնիշը , տեսքը և քանակները, ինչպես նաև ինֆորմացիա տրանսպորտային միջոցների գովազդակիր մակերեսների չափսերի , տպագության և փակցնման գների , տեղադրման ամսավճարների, պոոտենցիալ վիզուալ կոնտակտների թվի(OTS) , ամեն հազար կոնտակտի արժեքի(CPT) և մակերեսն առաջարկող օպերատորի մասին: Կայքը հնարավորություն է տալիս ընտրել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող, Ձեզ հետաքրքրող բազմաթիվ կետեր և տեսնել երթուղիների ամենաօպտիմալ տեսակները, որոնք անցնում են Ձեր նշած կետերով:

 Ինչպես կայքի հիմնական էջում այնպես էլ այստեղ Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար գովազգային մակերեսները՝ երթուղիները, սեղմելով տվյալ երթուղու էջում գտնվող զամբյուղի կոճակը և ձևավորել գովազդային արշավի հասցեպլանը , բացի Ձեր կազմած գովազդային արշավի բյուտջեից, ծրագիրը հաշվարկում և Ձեզ է ներկայացնում մի շարք կարևոր ինֆորմացիա, որը թույլ է տալիս գնահատել տվյալ արշավի էֆեկտիվությունը:

 Վստահեցնում ենք , որ օգտվելով այս գործիքից Դուք կխնայեք Ձեր ժամանակը և առավելագույնս արդյունավետ կբաշխեք Ձեր գովազդային արշավի բյուտջեն, իսկ մենք կհոգանք, որ Ձեր արշավն իրականացվի բարձր որակով և ճիշտ ժամկետներում:


Նախընտրելի հասցեներ

Նախընտրելի հասցեներ

Այս բաժնում Դուք կարող եք նշել Ձեզ հետաքրքրող հասցեների կոորդինատները քարտեզի վրա:



Դրա համար խնդրում ենք կամ գրանցվել