Պահպանված է...

Արտաքին գովազդի մոնիտորինգ

Friday, February 28, 2014

Արտաքին գովազդի մոնիտորինգ

   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր ծառայություն արտաքին գովազդի շուկայում:

Արտաքին գովազդի մոնիտորինգը անց է կացվում Ձեր գովազդային նյութերը ճիշտ տեղում, ժամանակին և որակով տեղադրման գործընթացը վերահսկելու նպատակով, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդների դեպքում` ժամանակի ընթացքում ծագող խնդիրները հայտնաբերելու համար: Արտաքին գովազդի անկախ մոնիտորինգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հաճախ բազմաթիվ խնդիրներ չեն նկատվում պատվիրատուի կողմից և գովազդային արշավը մասնակիորեն կորցնում է իր էֆեկտիվությունը, հետևաբար գովազդային բյուջեն ծախսվում է անարդյունավետ:

  Արտաքին գովազդի անկախ մոնիտորինգ կարելի է պատվիրել, ինչպես սեփական գովազդային արշավին հետևելու համար, որպեսզի համոզված լինել ծախսվող միջոցների արդարացվածության հարցում, այնպես էլ արտաքին գովազդի շուկայում մրցակցային դաշտը ուսումնասիրելու և սեփական մարտավարությունը օպտիմիզացնելու նպատակով:

  Պատվիրելով արտաքին գովազդի մոնիտորինգ, դուք կարող եք հետևել Ձեր գովազդային արշավին հենց գրասենյակից: Մոնիտորինգի արդյունքների հիման վրա կկազմվի մանրամասն հաշվետվություն, որը կներկայացվի Ձեզ OUTDOORMARKET.AM-ի հիման վրա կազմված հավելվածի տեսքով: Հավելվածում դուք կարող եք տեսնել, գովազդային հասցե պլանի բաշխումը քարտեզի վրա, ցանկացած մակերեսի գտնվելու վայրը, մատնանշող նշանի միջոցով կարուղ եք տեսնել տվյալ գովազդային մակերեսի լուսանկարը` արված պոտենցիալ հանդիսատեսի տեսադաշտից, տեսագրություն, որը թույլ է տալիս ավելի օբյեկտիվ գնահատել գովազդային մակերեսի տեսանելիությունը, մեկնաբանությունը, որը ընդգծում է տվյալ գովազդային մակերեսի առավելությունները կամ արձանագրված խնթիրները, ինչպես նաև տեղեկություն գովազդի չափսերի, մակերեսի, կողմի, պոտենցիալ վիզուալ կոնտակտների թվի, լուսավորության ձևի, գտնվելու հասցեի մասին:


Նախընտրելի հասցեներ

Նախընտրելի հասցեներ

Այս բաժնում Դուք կարող եք նշել Ձեզ հետաքրքրող հասցեների կոորդինատները քարտեզի վրա:



Դրա համար խնդրում ենք կամ գրանցվել